Հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանում զոհված հայորդիների համար

19.04.2023

Ապրիլի 16-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։