Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

04.09.2012

Սեպտեմբերի 2-ին Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հոգեհանգստի կարգ` Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով զոհված հայորդիների համար:Արարողությանը ներկա էին բազմաթիվ սիրիահայեր, ովքեր ժամանակավորապես բնակվում են Հայաստանում: