Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

22.10.2012

Հոկտեմբերի 21-ին Մայր Տաճարում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի հանդիսապետությամբ, Պատարագ մատուցեց Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը: Սուրբ Պատարագին ներկա էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներն ու բարերարները: Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց Հոգեհանգստյան կարգ երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երուսաղեմի հայոց պատրիարք լուսահոգի Տ. Թորգոմ արք. Մանուկյանի, ՀԲԸՄ բարեհիշատակ նախագահների եւ Սիրիայում պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար: Այնուհետեւ, ներկաները Հայոց Հայրապետի առաջնորդությամբ եղան հին վեհարանում եւ ծանոթացան նորոգման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի բարերարությամբ: