Հոգեհանգստի կարգ Մայր Աթոռում

03.04.2017

Ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հընթացս Սուրբ Պատարագի, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար: Արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: