Հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի-2014
10.01.2014
Հունվարի 8-ին Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգստյան արարողությունը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց սգակիր ընտանիքին և ներկաներին: Նա հեղինակ է այնպիսի կառույցների, ինչպիսին են` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը, Սուրբ Վարդան-Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը, Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին: