Հոգեհանգստի արարողություն Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում
10.12.2019
Դեկտեմբերի 6-ին մինչև ուշ երեկո բազմամարդ էր Սպիտակի Ս. Հարություն եկեղեցին: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Դեկտեմբերի 7-ին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի այցելեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, մեծ թվով հյուրեր: Մասնակցեցին նաև եկեղեցու հարևանությամբ կանգնեցված ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի կիսանդրու բացման արարողությանը: