Հոգեհանգիստ Կոստանդնուպոլսի Հայոց Մեսրոպ Պատրիարքի համար

12.03.2019

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մարտի 10-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և hայ առաքելական եկեղեցու թեմերի բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց Պոլսի հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի հոգու խաղաղության համար: Մայր Աթոռում արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պետական այրեր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ: