Հոգեգալստյան տոն

22.05.2013

Հոգեգալուստը առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է, որ տեղի է ունեցել Քրիստոսի հրաշափառ Հարության հիսուներորդ օրը: Ըստ այդմ էլ, Հայ Եկեղեցին Հոգեգալուստը միշտ տոնում է Զատիկից հիսուն օր հետո: Այս առիթով, մայիսի 19-ին բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը գերաշնորհ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանն էր: