Հոգեգալստյան տոնը՝ Մայր Աթոռում

11.06.2019

Հունիսի 9-ին Հայ Եկեղեցին նշեց Հոգեգալուստը: Այն առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է, որ տեղի ունեցավ Քրիստոսի հրաշափառ Հարության հիսուներորդ օրը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց սուրբ Պատարագ: Մայր Աթոռի Ս. Գայանե վանքում պատարագիչն էր Գերշ. Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: