Հոգեգալստյան տոնը՝ Մայր Աթոռում

26.05.2015

Մայիսի 24-ին Հայ Եկեղեցին նշեց Հոգեգալուստը: Այն առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է, որ տեղի ունեցավ Քրիստոսի հրաշափառ Հարության հիսուներորդ օրը: Ըստ այդմ էլ, Հայ Եկեղեցին Հոգեգալուստը միշտ տոնում է Զատիկից հիսուն օր հետո: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց սուրբ Պատարագ: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր հոգեշնորհ Տ. Շահե վրդ. Անանյանը: