ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը 50 տարեկան է. հոբելյանական գիտաժողով

28.06.2021

Հոբելյանական գիտաժողովը կայացավ հունիսի 24-ին, հենց այդ օրն է 1971 թվականին Պատմության ինստիտուտից անջատվել արևելագիտության սեկտորը: Կեսդարյա գործունեության ընթացքում ինստիտուտը միջազգային ընդարձակ կապեր է հաստատել աշխարհի ճանաչված կենտրոնների հետ, հրատարակել է 500-ից ավելի մենագրություններ, ժողովածուներ, մի քանի հազար գիտական հոդվածներ: