ՀՀ ԱԳ նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում շտապ միջամտել Արցախում իրականացվող վանդալիզմին

22.03.2021

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների ու հայ մշակութային հուշարձանների ավերման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Շուշի «Կանաչ ժամ»-ի ավերման և Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի եկեղեցու «աղվանացման» վանդալիստական գործողություններին: