ՀԲԸՄ նախագահի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն
07.06.2021
Հունիսի 2-ին «Եռաբլուր» զինորական պանթեոնում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը՝ գործընկերների, սկաուտների և Նորքի հայորդյաց տան սաների ուղեկցությամբ: Հոգեհանգստյան կարգը Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կատարեց, ներկաները միացան աղոթքին՝ Տիրոջից հերոսների հոգիների համար խաղաղություն, ընտանիքներին՝ վիշտը հաղթահարելու ուժ հայցելով: