Հաշվետու համերգ Էջմիածնի Հայորդյաց տանը

16.06.2014

Հունիսի 12-ին Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցավ Աշտարակի, Մալաթիայի և Էջմիածնի Հայորդյաց տների քանոնի դասարանների հաշվետու համերգը: Էջմիածնի Հայորդյաց տան պատանի երաժիշտները պարբերաբար ունենում են համերգներ, մասնակցում երաժշտական փառատոնների, ամեն տարի մրցանակային տեղեր գրավում Գյումրիում անցկացվող §Վերածնունդ¦ փառատոնում: