Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները Սարդարապատում 2010
28.05.2010
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ տեղի ունեցան Սարդարապատում: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Վեհափառ Հայրապետը հայրապետական մաղթանք հղեց: