Հայ եկեղեցու եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ

09.10.2023

Հոկտեմբերի 3-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, քննարկվեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափմանը և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին առնչվող հիմնախնդիրներ: Քննարկումների արդյունքում ընդունվեց հայտարարություն: