Հայ եկեղեցին շարունակում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման վերաբերյալ քննարկումները
30.10.2019
Հայ եկեղեցին շարունակում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման վերաբերյալ քննարկումները: Մայր Աթոռում կայացավ երկրորդ ժողովը, որին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը բերեց և ներկայացրեց ակնկալիքները «Հայ Եկեղեցու առաքելությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանման գործում» հանձնախմբի անդամներին: