Հայրապետական ​​Աղոթք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

08.11.2011

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի եւ գահակալության 12-րդ տարեդարձի կապակցությամբ Հայրապետական Աղոթք կատարվեց: Հոգեւոր հայրերն ու բարեպաշտ հավատացյալները իրենց աղոթքները բարձրացրեցին առ Աստված` խնդրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն պահել անխախտ, պաշտպանել եռանդուն ու ջանասեր Հայրապետին` տալով նրան ուժ եւ երկար կյանք` իրականացնելու եկեղեցաշինության Աստվածահաճո ծրագրերը` ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու եւ հավատցյալ ժողովրդի: