Հայրապետական Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

27.06.2016

Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի Բաց խորանում Սուրբ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աղոթական ներկայությամբ Հռոմեակաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի: Հայրապետական Պատարագին ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, պետական պաշտոնյաներ, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանից և Սփյուռքից հայոց ժամանած բազում ուխտավորներ: