Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով
25.08.2016
Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք` Նորին Սրբության քաջառողջ կյանքի, կենաց արևշատության և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության համար: