Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ Մոսկվայի հայոց եկեղեցում

02.05.2022

Ապրիլի 24-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսպետությամբ մատուցվեց պատարագ, որի ավարտին կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաների: Թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով։