Հայոց Հայրապետը տեսակոնֆերանս է անցկացրել Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ

04.08.2020

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 3-ին հեռակապով հանդիպում ունեցավ ԱՄՆ հայոց Արևմտյան, ԱՄՆ հայոց Արևելյան և Կանադայի հայոց թեմերի առաջնորդների հետ: Քննարկվեցին եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց արդյունավետ հաղթահարման ուղիների մասին հարցեր։