Հայոց Հայրապետը այցելել է «Եռաբլուր», աղոթել Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար

02.04.2020

Ապրիլի 2-ին, վաղ առավոտյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հայոց Հայրապետը աղոթեց 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհած տղաների շիրիմների մոտ: