Հայոց թագավոր Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակը կպահվի ՀՀ պաշտպանության նախարարությունում.

25.05.2012

ՀՀ Զինված ուժերի հոգեւոր սպասավորության առաջնորդները Հայոց թագավոր Աշոտ Երկաթի խաչը մեր Տեր Հիսուս Քրիստոսի փայտե խաչի մասունքի հետ միասին հաճախակի տանում են սահմանամերձ գոտիներ ՀՀ բանակի զինվորներին աղոթելու նպատակով: Այն ՀՀ բանակին տրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, որն օծել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2012 թվականի հունվարին: