Հայոց եկեղեցու պատմության համահայկական օլիմպիադա

09.07.2013

2003 թվականից երկու տարին մեկ հաճախականությամբ անց է կացվում Համահայկական օլիպիադա` հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն և մշակույթ առարկաներից: Նշված առարկաներին այս տարի ավելացել է նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան, որի ղեկավարումը ստանձնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: