Հայորդյաց տների 20-ամյակը

02.12.2013

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայորդյաց տները նշեցին հիմնադրման 20-ամյակը: Այս առիթով, նոյեմբերի 27-ին Երեւանի Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ հայորդյաց տան սաների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բազմաթիվ այլ հյուրեր: Մոտ ապագայում Հայորդյաց տներ կբացվեն Գյումրիում, Ապարանում եւ Հայաստանի այլ քաղաքներում: