Հայկական նորակառույց եկեղեցու օծում Յակուտսկում

16.09.2014

Սեպտեմբերի 7-ին Յակուտսկ քաղաքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հադիսապետությամբ կատարվեց սուրբ Կարապետ հայկական եկեղեցու օծման և հանդիսավոր բացման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է տեղի համայնքի բարերարների շնորհիվ: