Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ

12.12.2012

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, ազատվելով Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից, 2013 թվականի հունվարի 1-ից նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ: