Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
22.01.2020
Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով: Քննարկվեցին թեմերում հոգևոր կյանքի վերաաշխուժացմանն ուղղված ծրագրեր: Քննարկումներ ծավալվեցին եկեղեցի-պետություն հարաբերությունների` կարգավորման ենթակա խնդիրների շուրջ։