Հայաստանի Առաջին Հանրապետության հիշատակի օր

29.05.2013

Մայիսի 28-ին համայն հայությունը նշեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնը: Ավանդաբար, մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակաների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր: Այս առիթով, անցկացվեց տոնական զինվորական շքերթ, ինչպես նաեւ կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ` նվիրված Հանրապետության օրվան: