Համերգ Սանկտ-Պետերբուրգում

03.12.2014

Սանկտ-Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Հայ Եկեղեցու Պետերբուրգի մշակույթի կենտրոնի, «Մշակույթ և ապագա» բարեգործական-հասարակական ֆոնդի եկեղեցու մշակույթի կենտրոնի, «Մշակույթ և ապագա» բարեգործական-հասարակական ֆոնդի և Տերտերյանի անվան միջազգային մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերով: Նվագում էր Ս. Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Տիտովի խմբավարությամբ: