Համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին

07.05.2013

Ապրիլի 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: