Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

25.05.2015

Մայիսի 29-ին Հայ Եկեղեցին հանդիսավոր կերպով նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Մայր Աթոռի լուսարարապետ Գերշ. Տ. Հովնան եպս. Հակոբյանն էր: Հավարտ Սուրբ Պատարագի, կատարվեց Հայրապետական մաղթանք` ի հիշատակ 1441թ. հայրապետական աթոռը Կիլիկիայի Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին տեղափոխման: