Համաձայնագրի ստորագրում Հայ Եկեղեցուն եւ ՀՀ Արդարադատության նախարարության միջեւ
26.11.2014
Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը, օրհնությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև ստորագրվեց պայմանագիր, որով կարգավորվելու է քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության գործունեությունը: