Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

27.09.2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք հայրն առաջիկա օրերին կմասնակցի Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման հանդիսավոր արարողություններին։ Մինչեւի այդ հոգևորականների թափորը Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին առաջնորդել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան: Ավելի ուշ նրան ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը։