Կորոնավիրուսով հիվանդների բուժող Վեդու հիվանդանոցին բաժանվեցին Աստվածաշունչ մատյաններ
13.07.2020
Վեդու բժշկական կենտրոնը հունիս 9-ից վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում է կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Հայաստանի աստվածաշնչային ընկերության հովանավորությամբ և մարզի հոգևոր առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի առաջարկով Վեդու ԲԿ-ը ստացավ Աստվածաշունչ մատյաններ և սրբապատկերներ: