Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում
25.12.2019
Ընտանիքի տարվա առթիվ տարբեր մարզերից ու համայնքներից բազմաթիվ ուխտավոր ընտանիքներ շարունակում են այցելել Մայր Աթոռ Ս․ Էջմիածին։ Դեկտեմբերի 21-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հրազդանից և Ծաղկաձորից եկած բազմազավակ ընտանիքների՝ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ուղեկցությամբ: