Կոտայի թեմի առաջնորդարանում անցկացվել է Սուրբ Ծննդյան տոնակատարություն

16.01.2025

Կոտայքի թեմի առաջնորդարանն ամեն տարի երեխաների համար կազմակերպում է Սուրբ ծննդյան տոնակատարություն։ Թեմի քահանաներն ու հոգևոր հովիվները, ամենօրյա ծառայության բերումով, անձամբ ճանաչում են կարիքի մեջ հայտնված մարդկանց, վերջին տարիներին նաև Արցախից տեղահանված և Կոտայքի տարբեր համայնքներում վերաբնակեցված ընտանիքներին: Պարբերաբար այցելում, գնահատում են նրանց կարիքները և Մայր Աթոռ Սուր Էջմիածնի սփյուռքի թեմերից և անհատ բարերարներից ստացված նվիրատվությունների շնորհիվ իրականացնում աջակցության ծրագրեր: