Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ եկեղեցու հողի օրհնության կարգ
27.04.2015
Ապրիլի 22-ին, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Քաղաքային Պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին կառուցվելու է ազգային բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ, իսկ նախագծի հեղինակն է ճարտարապետ Արտակ Ղուլյանը: