Կյանքից հեռացել է քանդակագործ և ոսկերիչ Մնացական Թամրազյանը

17.06.2013

69 տարեկանում կյանքից հեռացավ քանդակագործ և ոսկերիչ Մնացական Թամրազյանը: Նա հեղինակն է «Ս. Մեսրոպ Ս. Մաշտոց», «Ս. Գրիգոր լուսավորիչ», «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանների, նախագահական խորհրդանիշի, ինչպես նաև ծիսական արարողությունների մաս կազմող հարյուրավոր առարկաների: Նրա բարձրաճաշակ աշխատանքները իրենց ուրույն տեղն ունեն Մայր Աթոռի Գանձատանը: