Խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանը, իր 12 գործընկերների հետ , բուլղարահայ գործարար Կարեն Ալեքսանյանի պատվերով կերտել է Կիրիլյան այբուբենը՝ հայկական կարմիր տուֆով: Տառերը տեղադրվել են Բուլղարիայի Պլիսկա քաղաքի Կիրիլիցայի պուրակում: