Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների թեմական համաժողով

14.07.2014

Հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցաբար անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների միջթեմական համաժողով, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան բոլոր թեմերից շուրջ 130 մանկավարժներ: