Կիլիկյան բացառիկ ավետարանների մասին մենագրություն է լույս տեսել
28.03.2023
Արվեստաբանության դոկտոր, միջնադարագետ Էմմա Չուգասզյանն ուսումնասիրել է Կիլիկիայի հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները: 13-րդ դարում ստեղծված Վասակ իշխանի Ավետարանը պահվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում և գիտական շրջանառության մեջ քիչ է հայտնվել: