Կատարվեց Երեւանի Արաբկիր թաղամասի նորակառույց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը

30.07.2012

Հուլիսի 25-ին Մայր Աթոռի միաբանների, Արաբկիր համայնքի հավատացյալների եւ վարչական ղեկավարի ներկայությամբ կատարվեց Երեւանի Արաբկիր թաղամասի նորակառույց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Այն իր մեծությամբ մայրաքաղաքում երկրորդն է լինելու: Նախատեսվում է եկեղեցու կառուցումն ավարտել երկու տարուց: