Կանադայում ընդդեմ թուրքական ժխտողականության բողոքի ակցիա է իրականացվել
29.04.2024
Կանադահայերը թեմակալ առաջնորդի և հոգևորականների գլխավորությամբ գնացել են Կանադայում Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման: Ակցիայի մասնակիցները բարձրացրել են Արցախի դրոշը: Նրանք հայտարարել են, որ թուրքական ժխտողականության հետևանքները զգալի են ցեղասպանությունից մեկ դար անց: Կրկին հայ ժողովուրդը կանգնել է հայրենազրկման և իր դարավոր ժառանգությունը կորցնելու փաստի առաջ: