Կայքէջի և տեսասկավառակի շնորհանդես Գեւորգյան հոգեւոր ճեմարանում

17.05.2017

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ճեմարանի պաշտոնական կայքէջի (gevorgianseminary.am) և Ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի «Արևագալ» տեսասկավառակի շնորհանդեսը: Կայքէջը ստեղծվել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։