Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարան
07.05.2013
Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը հիմնադրվել է Կալկաթայի հայ համայնքի ջանքերով` հայ երեխաներին կրթելու համար: Ճեմարանը առանձնահատուկ եւ կարեւոր դեր է խաղացել հայ մշակույթի պահպանման գործում: Իր ողջ պատմության ընթացքում ճեմարանը եղել է Արեւելքում գործող միակ հայկական հաստատությունը, որը նպատակ է ունեցել կրթել բացառապես հայ երեխաների: