Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը Հնդկաստանի հայ գաղութի հնագույն կրթօջախներից է: Հիմնադրվել է 1821թ.-ին, հայազգի բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ: Այս տարի նշվում է դպրոցի 195-ամյակը: