Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

10.06.2015

Հունիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այս առիթով, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց Հայրապետական մաղթանք: