Ծուղրութի Ավետարան

04.11.2016

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի աշխատակիցներն ավարտել են Ծուղրութի Ավետարանի վերականգնման աշխատանքները: Ախլցխայի շրջանի Ծուղրութ գյուղում գտնվող ավետարանը միջնադարյան արժեքավոր ձեռագիր է, որը հայտնի է Ծուղրութի Ավետարան անունով: Ավետարանը բերվել է Արեւմտյան Հայաստանի Իլիջա գյուղից: Այն 974թ.-ի ձեռագիր է եւ հայտնի է իր հրաշագործություններով: